Ինչպես են Հրաչ Մուրադյանն ու դուստրը ձու կռվացնում. ՏԵՍԱՆՅՈւԹ

  • Apr 01, 2024

Հաղորդավար Հրաչ Մուրադյանի և դստեր մասնակցությամբ զվարճալի կադրերը նորություն չեն: Մենք պարբերաբար ներկայացնում ենք նրանց համատեղ տեսանյութերը, որոնք ամեն անգամ փաստում են, թե որքան ուժեղ է Հրաչի և դստեր կապը:

Այս անգամ Հրաչը ցույց է տվել, թե ինչպես է դստեր հետ ձու կռվացնում:

 

Նշենք, որ վերջերս հաղորդավարը պատմել է իր և կնոջ պատմությունը.

«Ես ու Անաշը նույն ինստիտուտում ենք սովորել, մեր սկիզբը եղել ա շատ շուտ։ Հետո մենք ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնացել, ամեն մեկս կարծել ա, թե իր կյանքն ա դասավորել։ Ու էն կյանքի փորձը, որ մենք բաժանության ընթացքում ենք ունեցել, հա, ես դրան հիմա բաժանում եմ ասում, այն ժամանակ դա մեզ համար բաժանություն չէր։
Մենք հիմա ենք հասկանում, որ բաժանվել էինք, հիմա իրար գտնելու համար։ Ինքը իմ համար՝ ուժ ա, սեր ա, կապվածություն ա, բայց ոչ պարտավորության իմաստով։
Ուզում եմ ցանկանալ մարդկանց, որ նման հարաբերություններ ունենան։ Ես դա տեսել եմ իմ մամայի ու պապայի մոտ ու միշտ մտածել եմ՝ ոնց ա իրանց մոտ ստացվում ու իմ մոտ չի լինում։ Ես տեսել եմ, որ պապան ու մաման ունեն ներքին հումորներ, որոնք իրանցն ա, դա պետք ա լինի զույգինը, դրա մեջ, համ սեր կա, համ կիրք»,-  անկեղծացել էր Հրաչը։

Մեկնաբանություն

Որոնում