«Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը բլոգեր Լիլիթ Գրիգորյանն է, նա 222Լավա կեղծանվամբ հայտնի բլոգեր էրիկի կինն է։
StarNews-ը հետևել է զրույցին:
Հաղորդման ընթացքում Լիլիթն անկեղծացավ ու պատմեց իրենց անձնական կյանքի մասին` նշելով, որ ի սկզբանե ամուսնանալով Էրիկի հետ նա իր վրա է վերցրել Էրիկի խնդիրները։ Հայտնի փաստ է, որ Էրիկը ժամանակին թմրամոլ է եղել, և բավականին բարդ ու վատ կյանքով ապրել։
Հաղորդման ընթացքում Լիլիթը պատմեց, որ սարսափելի օրեր է ունեցել , ինչի հետևանքով ինքապանության մի քանի փորձ է արել, սակայն իր՝ երեխա ունենալու հանգամանքը , հետ է պահել ինքնասպանություն անելուց։
Լիլիթն անկեղծացավ ու ասաց, որ իրենց կյանքը փոխվել է այն օրվանից, երբ աղոթք են կարդացել, Էրիկը բժշկվել է ու սկսվել են իրենց երջանիկ օրերը։
Միևնույն ճամանակ Լիլիթը խորհուրդ է տալիս բոլոր այն կանանց, ովքեր չեն կարողանում հանդուրժել իրենց տղամարդկանց ոչ նորմալ կյանքը, խորհուրդ է տալիս սրտանց ու մեծ հավատով աղոթել, ու Աստված հետ կբերի իրենց երջանկությունը։
Լիլիթը պատմեց նաև իրենց կատարած աշխատանքի մասին, նշելով, որ չեն գովազդում այն ամենն, ինչ արգելում է Աստված։
Երկրորդ երեխայի մասին խոսելիս վերջինս նշեց, որ չի պլանավորում ոչինչ ու եթե Աստված կամենա, հաստատ կունենա։