Ցավդ տանեմ, մամ ջան… Ռազմիկ Ամյանը ցույց է տվել իր մայրիկին

  • Apr 08, 2024

Երեկ`Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, երգիչ Ռազմիկ Ամյանն իր ինստագրամյան էջում մայրիկի հետ ջերմ հրապարակում էր արել`դրան կցելով իր «Ցավդ տանեմ մամ ջան» երգը:

«Սրտանց շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ»,- հրապարակմանը կից գրել է երգիչը:

Նշենք, որ  Ռազմիկ Ամյանն արդեն տարիներ շարունակ է, որ իր ուրույն տեղն ունի հայկական երգարվեստում, բայց միևնույն ժամանակ այս ընթացքում երգչի անվան շուրջ մի շարք խոսակցություններ են պտտվել, որոնցից ամենաաղմկահարույցը կապված էր նրա անձնական կյանքի մանրամասների հետ։ Տևական ժամանակ լուրեր էին տարածվում, թե Ռազմիկն ու կինը՝ Լիլյան, բաժանվել են։ Իր վերջին հարցազրույցներից մեկում երգիչը խոսել էր այս մասին ու նշել.

«Ամուսնալուծվելն էսօր ինչա, թղթով չի, երբ որ դու հեռանում ես քո սիրելիից, հեռանումա միտքդ նրա մտքիդ,դու ցավացրել ես քո երեխեքի մորը, ով քեզ երեխիդ շնորհիվ կյանքա տվել, բայց մենք միասին ենք, երբեք չենք ամուսնալուծվել, չնայած դրա համար շատ առիթներ ա եղել, բայց Փառք Տիրոջը, որ ինքը հասկացողա, ու մենք իրար հետ ենք:Իմ պես խմող չի եղել, խմելուց սկսած մինչև ամենավերջին սովորույթներ ունեցել եմ: Միանգամից հասկացա, որ մեր սերը պետքա լինի նարկոտիկը»:

Մեկնաբանություն

Որոնում