Ծանոթացեք`տեգորս կիննա. Լիլուի զվարճալի և սկանդալային հրապարակումը

  • Jan 10, 2024

Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն, ով մշտապես աչքի է ընկնում իր հումորային հրապարկումներով, այս անգամ ևս չի մոռացել տրամադրություն փոխանցել իր հետևորդներին:

Նա հրապարակել է օձի մասնակցությամբ տեսանյութ և իբրև ծանոթացնելով իր հետևորդների հետ`նշել հետևյալը.

«Ծանոթացեք`տեգորս կիննա»:

Տեսանյութը`հետևյալ հղումով

Հավելենք, որ երգչուհի Լիլուն, ով պատրաստվում է 3-րդ անգամ մայրանալ, վերջերս իր ընտանիքի հետ պարզել է երեխայի սեռը: Լիլուն սկզբում հրապարակել էր արարողության կադրերը և հարցրել իր հետևորդների կանխատեսումները:

Ավելի ուշ`երգչուհին ներկայացրեց ամբողջական տեսանյութը: Դե իսկ երգչուհու 3-րդ երեխան աղջիկ  է:

Նշենք, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն սոցիալական իր էջերում բավականին ակտիվ է: Նա հաճախ է այստեղ ներկայացնում իրենց առօրյան, էջերի միջոցով հաճախ է բարձրաձայում ամենատադբեր խնդիրների մասին՝ արտահայտելով իր վրդովմունքն ու անհամաձայնությունը։

Լիլուն շատ հաճախ նաև իր երեխաների մասնակցությամբ է հրապարակումներ անում:

 

Երգչուհին, ով բնակվում է ԱՄՆ-ում, մեծ կարևորություն է տալիս որդու`հայերեն լավ իմանալուն:

Մեկնաբանություն

Որոնում