StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Գոռ Եփրեմյանն ու սիրելին՝ Էլեն Հարությունյանը, սոցիալական ցանցի իրենց էջերում կիսվել էին համատեղ զվարճալի հոլովակով՝ արժանանալով դրական արձագանքների։
ԱՄՆ-ից զվարճալի հոլովակ էր հրապարակել նաև երգչուհի Լիլուն՝ խոսելով տարօրինակ անվանում ունեցող փողոցներից մեկի մասին։
Դերասանուհի Էմմա Մանուկյանն էլ ցույց էր տվել, թե ինչպես է անցնում իր աշխատանքային գործունեության ընթացքը՝ նկարահանման կադրից դուրս։
Իսկ, ահա, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը խոսել էր եղանակային փոփոխությունների մասին ու բարեմաղթանքներ հղել հետևորդներին։
Մահացել է թատրոնի և կինոյի ռուս դերասան, ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը, ՏԱՍՍ-ին հայտնել է Սատիրա թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Սերգեյ Գազարովը։