Տականքի մեկը, ես կuպանեի… Լիլիթ Մուրադյանը զայրացած է

Join Telegram
  • Jul 27, 2024

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը բավական ակտիվ է համացանցում: Նա գրեթե միշտ ինստագրամյան հարթակում ցույց է տալիս իր ու իր ընտանիքի առօրյան ու ժամանցը:

2 երեխայի մայրիկին զայրացրել է երեկ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ մանկապարտեզի դայակը ծեծում էր երեխային:

Լիլիթը չափազանց կոպիտ է արտահայտվել`նշելով, որ ինքը կսպաներ այդ տականքին:

Ավելի ուշ ՆԳՆ-ն տարածեց հաղորդագրություն:

«ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։

Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություն

Որոնում