Հասունացա էդ օրվանից, հասկացա`վերջ. Նարեկ Հայկազյանը`կյանքի մեծ կորստի մասին

«Խոստովանություն» հաղորդման հյուրն էր դերասան՝ Նարեկ Հայկազյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Նարեկը հաղորդման սկզբում անկեղծորեն նշեց, որ դերասանի մասնագիտությունը ընտրել է տատիկի երազանքը կատարելու համար, սակայն տատիկի մահից հետո։ Մասնագիտությունը սիրել է հետո, քանի որ սկզբում որոշել էր դառնալ իրավաբան կամ ատամնաբույժ.
«Հասկացա, որ իմ մեջ ինչ-որ բան կա։ Միշտ աշխատասեր եմ եղել։ Իմ մոտ էդպեսա` ինչ անում ես, պիտի անես լավը։ Օրինակ կինս՝ Ծովինարը, շնորհալիա, ջանք չի թափում,որ կերպար ստեղծի։ Ես տանջվում եմ ու փորձում եմ անել լավագույնը։ Սկսեցի սիրել ՝Վահե Շահվերդյանի շնորհիվ։ Սիրեցի ու ստացվեց էն, ինչ ստացվեց…»։
Խոսք եղավ նաև տատիկի կորստից.
«Հասուն կյանք մտնելը եղել ա 15-16 տարեկանից։ Ապրելու խնդիր կար, կյանքը էդպես էր ստիպում, որ դու շուտ հասունանաս։ Ես իմ տատիկից հետո միանգամից հասունացել եմ, որովհետև շատ եմ իրանով ապրել։ Ինքը հիվանդ ա եղել: Մենք անընդհատ իրա կողքին ենք եղել, շատ կարևորա եղել մեր կյանքում։ Տատիկիս մահից հետո ես միանգամից հասունացել եմ, իսկ դա եղելա 16 տարեկանում։ Հասունացա հենց էդ օրվանից, որովհետև հասկացա՝ վերջ»։