Մոդել Մայա Պողոսյանը վերջին շրջանում նոր մասնագիտություն է ձեռք բերել:Նա հոգեբանական ծառայություններ է մատուցում,շատ հաճախ ինստագրամյան հարթակում փորձում օգնել իրեն դիմած մարդկանց: Հերթական անգամ նա հարցուպատասխան է կազմակերպել, որի ժամանակ նոր հրապարակումում առանց ֆոտոշոփերի ու ֆիլտրերի է ներկայացել:
Նշենք, որ տարիներ առաջ հայտնի դարձավ, որ Ավետիս Խախամյանն ու Մայա Պողոսյանը բաժանվել են: Լուրը հաստատել էր Ավետիս Խախամյանը:
Նրանք սոցիալական ցանցերի իրենց էջերում փոխել էի ընտանեկան կարգավիճակը: Ավետիսը նշել էր, որ բաժանված է:
Սակայն այս ամենը կարճ ժամանակ անց հարթվեց: Այսօր նրանք շքեղ կյանքով են ապրում, վայելում են իրենց կյանքն ու մեծացնում իրենց որդուն: