Դեմ եմ մանկավարժի հանդեպ բռնությանը, Մերձավանի ուսուցչուհուն ընտանիքիս կողմից նվիրում եմ 1000 դոլար․ Արամ Մելիքյան

Join Telegram
  • May 14, 2025

Շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանն ինստագրամյան էջում հրապարակել է հոլովակ`այդպիսով անդրադառնալով Մերձավանի դպրոցի աղմկահարույց դեպքերին: Նա նշել է, որ դեմ է ուսուցչին ուղղված բռնությանը: Արամը նշել է, որ 1000 դոլար է ինքն իր ընտանիքի կողմից նվիրում բռնության ենթարկված  ուսուցչուհուն:

«Ես դեմ եմ միշտ եղել բռնությանը, որ ուսուցչի դեմ կարա լինի կամ ուսուցիչը բռնության ենթարկի: Չգիտեմ ես` իրականում ինչա եղել, բայց էդ էրեխեքի արածը նորմալ չի: Ես շատ բաց, ազատ մարդ եմ, բայց մենք ունենք ավանդույթներ, որենք եթե մենք խախտում ենք, ուրեմն մենք հայ չենք լինելու: Մենք հայ ենք ու էս ամեն ինչը մեր հետ կապ չունի: Էդ կնոջ դեմքով լիքը ուրիշ ուսուցիչներ են, որ մեր էրեխեքին ծնող են: Ես էդ կնոջը չեմ ճանաչում, չգիտեմ կոնտակտ: Բայց ուզում եմ մենք էլ իրան աջակցենք: Ուզում եմ`ովքեր ունեն հնարավորություն, միանան իմ քայլին»:

Նշենք, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Ակցիայի մասնակիցները նշել են, որ ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և վիրավորում է աշակերտներին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քարոզում է սիրել թուրքերին:

Դե իսկ դպրոցի աշակերտների ժարգոնային խոսելաձևը մի ուրիշ անհանգստության ալիք է բարձրացրել համացանցում:

Տեսանյութը`StarNews-ի տելեգրամյան ալիքում 

 

Մեկնաբանություն

Որոնում