«Գրետա մայրիկը չէր կարող լինել վինիր արած փայլփլուն ատամնաշարով, վատ պարիկով…»

Join Telegram
  • May 12, 2025

«Օձի լեզու» հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ «Վերջին Սպարապետ»-ը ֆիլմին: StarNews-ը հետևեց թողարկմանը:

Արա Ղազարյանը պատմեց իր տպավորությունների մասին.

«Ամբողջ ֆիլմի ընթացքում  ափսոսում էի։ Խորեն Լևոնյանը ծնվելա նաև, որ ֆանտաստիկ կերպով մխի ու շշի, ներկայացնի, հավերժացնի Վազգեն Սարգսյանի փառահեղ կերպարը։ Ինքը կարար աներ հազար անգամ ավելի լավ, եթե լիներ սցենար և եթե լիներ ռեժիսոր՝ չկար սցենար, չկար ռեժիսոր։ Չգիտեմ ինչի մասին էր ֆիլմը, չգիտեմ` մենք ինչ էինք նայում։ Չկար հերոսապատում ՝կար ֆիլմ հոպարի մասին։ Վազգեն Սարգսյանի դեպքում ֆիլմը չէր կարող լիներ հոպարի մասին ֆիլմա։ Կենցաղային մակարդակի ֆիլմ էր։ Մարջան Ավետիսյան` դերասանուհի, ում երկրպագում եմ, ում կաղամբի դերը տաս` ֆանտաստիկ կխաղա, բայց էստեղ շատ վատն էր։ Չի կարող Գրետա մայրիկը ներկայանա երեկ չէ առաջի օրը վինիր արած փայլփլուն ատամնաշարով։ Ես չէի կարողանում նայեի Մարջան Ավետիսյանի կերտած Գրետա մայրիկին՝ էդ վատ պարիկով ու պլպլուն ատամնաշարով։ Ուր էին մնացած էն հերոսները, որոնք իրականացրել են «հարսանիքը լեռներում» օպերացիան։

Իհարկե նաև համաձայն չեմ ֆիլմի վերնագրի հետ։ Ով ա ասում, որ էլ չենք ունենալու։ Ի՞նչ, պորտալարը կտրվե՞ց, վերջացա՞վ գենը։ Ես ցավով եմ հեռացել դահլիճից…»։

Ֆիլմը Մհերը չի հավանել ևս .

«Ես ամենաչնչին տեսարաններից հուզական կարող եմ լացել՝ երջանիկ ու տխուր կապ չունի։ Ցավոք, էմոցիոնալ առումով դա արված չէր ֆիլմում։ Մի շարք տեսարաններ կիսատ էին մնում, մի շարք սցենարական գծեր անավարտ էին։ Կարծում եմ`Խորեն Լևոնյանը միայնակ էր ֆիլմը իր ուսերին տանում»։

Մեկնաբանություն

Որոնում