Ինչպես է երգում Սոնա Ռուբենյանի փոքրիկը մայրիկի հետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

  • Feb 20, 2024

Վերջին շրջանում սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջում հիմնականում կարելի է տեսնել փոքրիկ Մարիին: 1 տարեկան Մարին հասցրել է սիրվել հանրության կողմից, ինչն էլ ստիպում է  Սոնային դստեր մասնակցությամբ հրապարակումներն ավելի շատացնել:  Հերթական տեսանյութում Մարին երգում է այնպես, ինչպես մայրիկն է երգում: Առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Նշենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Նշենք, որ ավելի վաղ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ դուստրը քնացնում էր իր տիկնիկին`լսելով իր մայրիկին:

Նշենք, որ StarNews-ը նախորդ տսրեվերջին հայտնել էր, երգչուհի Սոնա Ռուբենյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Փոքրիկ Մարին դարձավ 1 տարեկան:

«Գտնված երազ» թեմայով արված արարողության ժամանակ Սոնայի մայրիկն ու սկեսուրը փոքրիկ Մարիի գլխին լցրել են ատամհատիկի քաղցրեղենը, իսկ փոքրիկ Մարին նախընտրել է «դառնալ» իրավաբան, երգչուհի:

Մեկնաբանություն

Որոնում