«Մեր ընտանիք քնքշություն եկավ»… Ծնվել է Շուշաննա Թովմասյանի դուստրը. ինչպես է անվանակոչել դստերը դերասանուհին

Join Telegram
  • Apr 27, 2025

Ժամեր առաջ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երրորդ երեխան: Դերասանուհին ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Էտնա:

«Հիմա մենք առավել քան լիարժեք ընտանիք ենք:Մեր ընտանիք քնքշություն եկավ. ծնվեց մեր դստրիկը`Էտնան»,- գրել է Շուշաննան ինստագրամյան էջում։ 

Նշենք, որ դերասանուհին ավելի վաղ հրապարակել էր ընտանեկան ֆոտոշարք ու գրել. 

«Լավ սկիզբը գործի կեսն է, իսկ լուսավոր շարունակությունը ՝ անփոխարինելին… Ու էլի Մենք, բայց արդեն նոր կազմով։ Շուտով կհանդիպենք մեր աղջիկ»:

StarNews-ը շնորհավորում է:

Մեկնաբանություն

Որոնում