Վթшրի հետևանքով մшհացել է հայտնի դերասանը. Աստղային օրվա ամփոփում

  • Jan 09, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Մագա Հարությունյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ էր հրապարակել Սուրեն Փահլևանյանի հետ համատեղ ու դրանց կից գրել.
«Ես կրում եմ այն ժպիտը, որը դու ես ինձ պարգևել»։

Դերասանուհի Լիա Զախարյանն էլ հրապարակումների միջոցով ցույց էր տվել, որ ձմեռային հանգիստն անցկացրել է Լապլանդիայում՝ կատարելով «փոքրիկ Լիայի» երազանքը։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Շուշաննա Թովմասյանի կրտսեր որդին՝ Ադամը, տոնում էր ծննդյան 1-ամյակը։ Օրվա առթիվ Շուշաննան կազմակերպել էր նաև որդու ատամհատիկը՝ հրապարակելով օրվա կադրերը։

Երգիչ Արամեն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում հետևորդների հետ հարցուպատասխան էր կազմակերպել՝ անդրադառնալով նաև երրորդ երեխան ունենալու մասին հարցին։

Ավիավթարի հետևանքով մահացել են Քրիստիան Օլիվիերն ու երկու դուստրերը։ Դերասանը 50 տարեկան էր, երեխաները՝ 10 և 12։ Նրանք եղել են օդդանավի միակ ուղևորները։ Օդաչուն ևս մահացել է։

Մեկնաբանություն

Որոնում