Սաղ դզած-փչածա, կոնքերդ հավաքած,հետևդ սարքած. Մագա Հարությունյանը պատասխանել է իրեն ուղղված մեղադրանքներին

  • Jan 06, 2024

Դերասանուհի, տիկտոկեռ Մագա Հարությունյանի անձի շուրջ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։ Մագան հաճախ է հայտնվում նաև մեղադրանքների կենտրոնում՝ իր անձնական կյանքի մանրամասների հետ կապված։

Բավականին երկար ժամանակ ու նաև հիմա քննարկվում էր նրա՝ վիրահատական միջամտությունների դիմելն ու արտաքին ակնհայտ փոփոխությունները։ Ու թեև Մագան չի հերքել, որ դիմել է միջամտությունների, միևնույնն է քննադատություննեդը պարբերական բնույթ են կրում։

Այս անգամ էլ նրան մեղադրել են ֆոտոշոփի մեջ։ Օգտատերերից մեկը, մասնավորապես, գրել էր.

«Խի դու չե՞ս անում։ Գոնե նենց մարդ խոսա, որ չի անում։ Սաղ նկարներդ դզած-փչածա, կոնքերդ հավաքած, հետևդ սարքած, դեմքիդ մասին կարիք չկա ասելու»։

Մագան էլ նամակին ի պատասխան լուսանկար էր հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում ու գրել.

«Ես ասեցի չե՞մ անում։ Բայց հաստատ չափը չեմ անցնում։ Ու իմ արածի մինիմալիզմը էլի։ Օկ ջանս»։

Մեկնաբանություն

Որոնում