Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանն է։
Starnews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր դրվագները։
Հաղորդման ընթացքում Մագա Հարությունյանը անդրադարձավ տարբեր թեմաների, այդ թվում՝ առաջին անգամ խոսեց Սուրեն Փահլևանյանի հետ հարաբերությունների մասին:
Դերասանուհու խոսքով`իրենք ԶԱԳՍ-ով ամուսնացած են, ցանկանում են երեխա ունենալ.
«Մենք ԶԱԳՍ-ով ամուսնացած ենք: Սուրենն իմ կողքին երջանիկ ա, ես էլ Սուրենի կողքին: Սուրենը շատ է ուզում ինձնից երեխա ունենալ: Ես էնքան էլ չեմ շտապում, ինչքան որ Սուրեննա ուզում ինձանից երեխա ունենա»,- նշել է Մագան:
Մագան նաև անկեղծացավ հետևյալը.
«Սկզբում, երբ մարդիկ ու լրագրողները խոսում էին իմ ու Սուրենի միության մասին, ոչինչ չկար՝ բացի ընկերական հարաբերություններից։ Սկզբից էդ պատճառով էինք հերքում, հետո արդեն ուզում էինք մեր հարաբերությունները գաղտնի պահել՝ ինտրիգի համար երևի։
Գաղտնի էինք պահում մի քանի ֆակտորների համար,ինչու ոչ` նաև PR-ի:
Մեր հարաբերությունների իդեալականությունը բերեց ամուսնության։Ու Սուրենի իդեալական լինելը։Սուրենը իդեալական ա թե որպես ամուսին, թե որպես ընկեր։
ամեն հարցում ինքը իմ կողքին ա , առանց Սուրեն ես չգիտեմ ինչ կանեմ ես չեմ պատկերացնում առանց իրա։
Սուրենից հավատարիմ ու միասեր մարդ չեմ ճանաչում։
Ինքը շատ անկեղծ ա ու ինքը դողում ա իմ վրա»: