Էդ ժամանակվանից ընկնում եմ թակարդը…Ռաֆ Հարությունյանը`Իրինա Այվազյանի ավելորդ քաշի և բաժանման մասին

  • Oct 30, 2023

«Թոք Թայմ» հաղորդման հյուրը երգիչ, դերասան Ռաֆ Հարությունյանն է։ հաղորդումը հրապարակելուց ժամեր անց սկսվեցին բուռն քննարկումները Ռաֆի անձի շուրջ։ Starnews-ը հետևել է հարցազրույցին ու առանձնացրել կարևոր հարց ու պատասխանները։
Երգիչը զրույցի ամենավերջում միայն անդրադարձավ այս օրերին ամենաքննարկված թեմաներից մեկին՝ իր և Իրինա Այվազյանի բաժանմանը։

«Ես, ընդհանրապես շատ շուտ հրապուրվող, տաքացող տեսակ եմ։ Էն ժամանակ, երբ մենք սկսեցինք շփվել՝ մոտ մի քանի օր, կարելիա համարել երկու շաբաթ էր, որ մենք ընկեր- ընկերուհի ենք՝ Իրինան իր հարցազրույցում ասում ա, որ ես իր ընկերն եմ ու էդ հանրայնացնում ա։

Ես չեմ հերքում` դա էդպես էր, բայց հանրային մարդ լինելով՝ երկու շաբաթ անց հանրայնացնել, դա չեմ կարծում, որ ճիշտ ա։ Մենք չէինք խոսել էդ մասին։ Հետո զանգեց ասաց, որ տենց բանա ասել, ես ասեցի լավ, դե արդեն արել ես։ Ու որպես էդպիսին էդ ժամանակվանից ես ընկնում եմ թակարդը, ինչի եմ տենց ասում, որովհետև ես չեմ թաքցնում, որ իմ կյանքում մենակ Իրինան ա եղել, թեկուզ շոուբիզնեսից էլի մարդիկ են եղել իմ կյանքում ու ես միշտ փորձել եմ գտնեմ էն միակին, որի հետ ես իմ ամբողջ կյանքը կպատկերացնեմ։ Մանավանդ ստեղծագործող ու արվեստի մարդ լինելով` դու պատկերավոր հեռու ես գնում։

Ու Իրինայի հետ կապված խոսակցությունը նենց գնաց, որ ես ասեցի, որ էն ապագան, որ ես քո հետ պատկերացնում եմ պահ ա գալիս, որ ես մենակ եմ, այսինքն մեր համատեղ կյանքը միասին չեմ պատկերացրել։
Իսկ Արտաքին տեսքի հետ կապված էլ ասեմ` մի քանի ժամանակ հետո, արդեն սկսում ես նկատել բաներ որոնք, մինչ այդ չես նկատել։ Ավելորդ քաշի հետ կապված ինքը միշտ ասելա, որ կուղվի ու ավելի լավը կդառնա, ես միշտ իրան ասել եմ`եթե դու ինչ որ մի բան էլ անում ես, որը ես ասում եմ մի արա, ես դա առաջինը քո համար եմ ասում, այսինքն` ես ուզում եմ որ դու ավելի լավը լինես, որ ես էլ չլինեմ քեզ արժանի մարդ դու գտնես արժանիին։
ես էդ ամենը իրա համար եմ արել, երբ ասել եմ նիհարի կամ հետևի քեզ։
Զուտ ասեմ խնդիրը որն ա՝ 2 մետրանոց տղա ու մետր ու կես հասակով աղջիկ ու մենակ էդ, որպես էդպիսին մարդիկ ասում էին ոնց, չենք պատկերացնում ձեզ իրար հետ։
Ինձ իր մեջ գրավել ա էներգետիկան, բարությունն ու շատ ու շատ բաներ, բայց ժամանակա պետք, որ հասկանաս դու էդ մարդու հետ ապագա տեսնում ես, թե չէ։ Լինում են քո մինուսները իրա մինուսները, երկուսիդ պլյուներն ու էդ ամենինչից հասկանում եք, որ իրար համար չեք»:

Մեկնաբանություն

Որոնում