ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հատնում է՝ ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ:
Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս:
Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ 911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունը տեղի է ունեցել 23:12-ին։
Տեսանյութը`հետևյալ հղումով