Այսօր դերասանուհի Հասմիկ Խոջյանի դստեր`Նարէի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով Հասմիկը խնջույք է կազմակերպել, որը ավելի շատ հիշեցնում է հարսանիքի: Նա հարյուր հյուրերի մասնակցությամբ երեկո է կազմակերպել` ինչպես միշտ փայլուն զգեստ և դիմահարդարում գերադասելով:
Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանն այն հայտնիներից է, ով ապրում ու արարում է բարտերով: Բառի ամենաբուն իմաստով Հասմիկը ապրում է գովազդի դիմաց ստացած հագուստով, հյութերով, սնունդով, տեխնիկայով, սպասքով ու օծանելիքով, այդ կերպ իր անձնական էջը դարձնելով «շուկա»:
Հետևելով նրա էջին պարզ է դառնում, որ նրան վստահում են ցածր կարգի բրենդներն ու օնլայն շոփերը, ինչը կարծես թե բավարարում է դերասանուհուն:
Ովքեր հետևում էին դերասանուհուն, տեսնում էին, թե ինչպես էր նա սկսել դստեր ծննդյան պատրաստությունները դեռ 2 ամիս առաջ:
Եվ ահա` ինչպես իր հարսանիքի ժամանակ, այժմ ևս` դերասանուհին երեկոյի ընթացքից կիսվում է մի շարք դետալներով`կատարելով խոստացված գովազդը: