Եվա Ռիվասի սուր արձագանքը`Արամեի հայտարարություններին

  • Nov 09, 2023

Ինչպես արդեն հայտնել էինք Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգիչ Արամեն և խոսել էր մի շարք թեմաների մասին։ Դրանցից ամենաաղմկահարույցը, սակայն, իր և Եվա Ռիվասի սիրավեպի մասին բացահայտումն էր։ Արամեն նշել էր, իրենք 5 տարի միասին եղել, սակայն ամեն ինչ վատ ավարտ է ունեցել.

«Մենք հայտնվեցինք մի անսամբլում՝ «Արևիկ» խմբում, որտեղ նա արդեն երգում էր, ես հետո միացա իրենց՝ 96 կամ 97 թվականին, հետո այնպես ստացվեց, որ ինձ թվում է այդպես էլ պետք է լիներ՝ երկուսս էլ բարձրահասակ էինք, երկուսս էլ գրավիչ էինք այդ ժամանակ՝ ամեն դեպքում ինքը, շատ էինք շրջագայում, շատ էինք միասին ժամանակ անցկացնում, ամեն ինչը գումարվեց ու ստացվեց, որ ինչ-որ հարաբերություններ սկսվեցին բավական տևական ժամանակ՝ մոտ 5 տարի, քիչ չի եղել, բայց օրերից մի օր այդ ամեն ինչը ավարտվեց, դա էլ այդպես պետք է լիներ, ավարտվեց վատ, որովհետև այն ժամանակ ես չունեի այդքան անցած ճանապարհ, միտքս այդքան զարգացած չէր, որ ես կարողանայի այդ ամեն ինչը առանց էմոցիաների, որովհետև սրանք այն հարաբերությունները չէին, որ պետք էր խզել այդպես գժվել, տառապել, բայց հիմա բան չկա, զուտ այդ հուշերն են։ Դա նորմալ, պատանեկան սիրահարվածություն էր։ Ես նրա մայրիկի կորստի լուրը երբ որ լսեցի շատ մեծ ցավ ապրեցի, որովհետև իրենց տանը շատ հաճախ եմ եղել, իր մայրը ինձ բազմիցս կերակրել է, ես կուզեի իրեն ցավակցել, բայց չեմ արել դա, առիթ չի եղել և հատուկ ոչ մի բան չեմ ձեռնարկել դրա համար։ Շատ վատ է, որ կա ժամանակահատված, որ ինքի միգուցե իր սխալների պատճառով ստիպված է հիմա այդ ամեն ինչը շտկել, եթե ինքը հասկացել է, որ պետք է այդ ամեն ինչը շտկել և ուրիշ կյանքով ապրել, ես դրա համար մենակ ուրախ եմ՝ որպես մարդ, ով երկար տարիներ անցկացրել է իր հետ։ Բայց իմ կյանքը ուրիշ բան է, արդեն շատ շուտվանից»։

Հաղորդման հրապարակվելուց կարճ ժամանակ անց Եվան ինստագրամյան հրապարակման միջոցով արձագանքել էր Արամեի հայտարարություններին։ Նա, մասնավորապես, նոր տեսանյութ էր հրապարակել քւ կից գրել.

«Թույլ տուր քո սխալներին՝ քեզնից շեդևր ստանալ»-այսպիսով մեկնաբանելով Արամեի խոսքը՝ կապված իր սխալների և դրանք շտկելու փորձերի հետ։

Մեկնաբանություն

Որոնում