Արթուր Աբրահամը հայտնել է հայրիկի հոգեհանգստի օրն ու վայրը

  • Mar 28, 2024

Երեքշաբթի երեկոյան հայտնեցինք, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը:

Երել Արթուր Աբրահամը հայրիկի մահից հետո հուզիչ  գրառում էր կատարել.

«Հարգելի ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից:
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում:

Քո Ավո և ընտանիք»:

Արդեն այսօր բռնցքամարտիկը հայտնել է հայրիկի հոգեհանգստի օրն ու ժամը.

«Հարգելի ընկերներ,
Հայրիկիս՝ Գրիգոր Աբրահամյանի, հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի օրը` ապրիլի 1-ին, ժամը 17.00-ից մինչև 20:00, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը` ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, նույն եկեղեցուց Ներքին Չարբախի գերեզմանատանը»:

Մեկնաբանություն

Որոնում