Ձեր գովազդն այստեղ

Հայաստանը քաղաքական մուրացկանի կեցվածքում է, որբի նման վզներս ծուռ խնդրում ենք՝«ձյաձյա ջան, ստորագրեք էլի». Մհերն ու Արան վերլուծում են

  • Apr 04, 2025

StarNews-ը հետևեց «Օձի Լեզու» հաղորդման հերթական եթերին։

Թուրք հայտնի բլոգերի անդրադարձը  Հայաստանի մասին, որտեղ նա ուղղակի  համագործակցում էր իր կրտսեր գործընկերոջ հետ, ով չգիտես թե ինչպես հայտնվել էր Երևանում։ Համացանցում երիտասարդը ձեռք է առնում մեր ազգային  ավանդույթները և ծաղրում է այն ամենն, ինչ կա Հայաստանում և այն, ինչ կապված է հայերի հետ։

Արան և Մհերն այն կարծիքին են, որ կա տրված հանձնարարական ՝ եթե օդանավակայանում հայտնվում են մարդիկ, ովքեր Ադրբեջանական անձնագրով են և գալիս են Երևան` ուղղակի  անարգել թողնել այդ մարդկանց մուտք գործել Հայաստան,քանի որ այլ կերպ դա հնարավոր չէ»։

Մհերը խաղաղության պայմանագրի մասին խոսելով` նշեց.

«Էտ պայմանագիրն էնքան թույլա ու էնքան խղճուկա մեր համար, որ ասելու չի։ Մենք որբի նման վզներս ծուռ խնդրում էնք ՝«ձյաձյա ջան, ստորագրեք էլի»։

Մհերը ևս նույն կարծիքին է.

«Հայաստանն այժմ քաղաքական մուրացկանի կեցվածքում է և փորձում է հասկացնել, որ մենք կողմ էնք էդ համաձայնագրի ստորագրմանը, սակայն Ադրբեջանը չի արձագանքում և միայն իր պահանջներն է առաջ բերում»։

Մեկնաբանություն

Որոնում