Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, փոքրիկի խնամքը և այլն:
StarNews-ը երեկ գրեց այն մասին, որ Հասմիկը հայտնել էր, որ իր տևական պասիվությունը ունի պատճառ, այն էր`դստեր հիվանդանալը:
Ավելի ուշ դերասանուհին հայտնեց, որ իրենց հիվանդանոցում են հայտնվել: Նա հրապարակեց դստեր մասնակցությամբ լուսանկար, որում փոքրիկի ձեռքին միացված էր կաթիլային:
«Հասանք հիվանդանոց»,- գրել է Հասմիկն ու դեռևս որևէ այլ ինֆորմացիա չհայտնել փոքրիկի մասին:
StarNews–ը առողջություն է մաղթում փոքրիկին: