Իմ մեծ եղբոր կին… Սոնա Ռուբենյանի յուրօրինակ շնորհավորանքը`քույրիկի ծննդյան առթիվ

  • Mar 07, 2024

Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի քույրիկի`Մերիի ծննդյան տարեդարձն է: Երգչուհին քույրիկի մասնակցությամբ մի քանի հրապարակումներ է արել,գրել ջերմ խոսքեր ծննդյան առթիվ: Սոնան շնորհակալություն է հայտնել ծնողներին`Մերիի նման քույր ունենալու համար, ինչպես նաև քույրիկին դիմել`որպես իր մեծ եղբոր կին: Այդպիսով երգչուհին ընդգծել է իրենց ընտանիների մտերմությունը:

Նշենք, որ երգչուհի Սոնա Ռուբենյանը սիրված է շատերի կողմից: Նրա նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Նշենք նաև, որ ավելի վաղ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ դուստրը քնացնում էր իր տիկնիկին`լսելով իր մայրիկին:

Հավելենք, որ StarNews-ը վերջերս հայտնել էր, երգչուհի Սոնա Ռուբենյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Փոքրիկ Մարին դարձավ 1 տարեկան:

«Գտնված երազ» թեմայով արված արարողության ժամանակ Սոնայի մայրիկն ու սկեսուրը փոքրիկ Մարիի գլխին լցրել են ատամհատիկի քաղցրեղենը, իսկ փոքրիկ Մարին նախընտրել է «դառնալ» իրավաբան, երգչուհի:

Մեկնաբանություն

Որոնում