Ամուսինս անազատության մեջ էր, երբ սկսեցի. Անաիս Սարդարյանը` արցախահայերին օգնելու մասին

  • Dec 26, 2023

Starnews-ը բազմիցս անդրադադձել է դերասանուհի Անաիս Սարդարյանի գործունեությանն ու պատմել նրա՝ ինչպես 2020 թ-ի պատերազմի, այնպես էլ Սեպտեմբերի 19-ի ողբերգական դեպքերից հետո արած բարի գործի մասին։

Վերջերս էլ Անաիսը նախաձեռնեց ու երեկ արդեն իրականացրեց մեծ բարեգործական ծրագիր՝ հայրենիքի համար հերոսաբար զոհված տղաների երեխաների համար։ Դերասանուհին երեխաների համար կազմակերպել է միջոցառում և նվերներ տվել նրանց։

Անաիսը այս ընթացքում շատ է քննարկվել, իսկ օրեր առաջ նա Նազենի հովհաննիսյանի յութուբյան հաղորդման հյուրներ։
Անաիսը խոսել է տարբեր թեմաների մասին այդ թվում նաև պատմել ամենասկզբի և այս գործին ընտանիքի տված արձագանքի մասին։

«երբ ես 20 թվականին սկսեցի էս ամենինչը իմ ամուսինը անազատության մեջ էր, զանգեցի իրեն ու ասեցի, որ Զոր տարբերակ չունեմ պիտի սկսեմ մարդկանց օգնել, ասեց,.
«ի՞նչ ես խոսում էլի մի բան մոգոնել ես, ի՞նչ ես ուզում անես»։
Ասեցի, որ ուզում եմ սկսեմ, գոնե մարդկանց տեղավորել տներով։
Միայն ասեց, որ չափս չանցնեմ։

Բայց ժամանակի հետ չափս անցա ու ամուսինս զանգեց ու ասաց.,
«էս ինչ ես անում ստեղ բոլորը նստած քեզ են նայում ու բոլոր իմ ընկերները զանգում ու ասում են, մալադեց Անաիսը էս ինչ լավ բան ա անում։
Հետո ասեց.
«Փողի չկպնես՝ կպար մյուս օրը տուն ես գնալու»։
Ես ասեցի.,
« Զոր դա ամենահեշտ տարբերակն ա Սփյուռքի հայը հո չի գալու իմ համար առևտուր անի»
Ասեց, որ չէ էլ չենք շարունակում ու եթե փող վերցնեմ տուն եմ գնալու։

Ու տենց ես 20 թվականից սկսած մի լումա անգամ չեմ հավաքել, ոչ մի միջոցառման համար մի մարդ անգամ չի գտնվի, որ ասի ինձ փող ա տվել։
Բայց, միևնույննա հիմա իմ մասին լսում եմ շատ խոսակցություններ որ 20 թվականից հետո տներ ու մեքենա եմ գնել, հիմա նորից սկսել եմ։
Հա, Մեր մեջ մեկա կա էդ վատ խոսակցությունը ու դա պիտի ֆիլտրվի, ես վստահ եմ, որ դա կլինի։
Իմ ֆենոմենը հենց դայա, որ ես գումար չհավաքեցի, նույնիսկ իմ ամենահարազատից ես չեմ վերցրել գումար, ՀԿ չեմ բացել ու չեմ ուզել գումար։
Էն մարդիկ ովքեր էդպիսի բաներ են խոսում են իմ մասին ասեմ, որ մի օր էդ վատը մեր միջից դուրս պիտի գա։
18 թվականին էկավ մի մարդ՝ ով բարձրացրեց բոլոր էն մարդկանց ձայնը ովքեր պետք ա չխոսեին։
Ու մենք դարձանք ֆեյսբուքում հայհոյող ու խոսող մարդիկ։
Կառուցողական, հայրենիքը սիրող մարրիկ պետք է չլռեն, մենք պետք է խոսենք էս մասին ու փորձենք փոխել ինչ որ բան»։

Մեկնաբանություն

Որոնում