Բաժանվել են հայտնի դերասանն ու սիրելին. Աստղային օրվա ամփոփում

  • Apr 02, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Դերասանուհի Անաիս Սարդարյանը, ով հաճախ է երեխաների մասնակցությամբ հրապարակումներ անում, հերթական անգամ դստեր՝ Լուսեի ջերմ ու զվարճալի կադրերն էր տարածել։

Դերասանուհի Էլեն Ասատրյանն էլ հոլովակ էր հրապարակել սերիալի նկարահանման հրապարակից։

Իսկ, ահա, դերասանուհի Իրինա Այվազյանը ողջունել ու բարի լույս էր մաղթել հետևորդներին։

Պոնչն էլ հայտնել էր, որ ցանկանում է ոճափոխություն անել և հարցրել էր հետևորդների կարծիքը՝ այդ թեմայի վերաբերյալ։

Գրիգոր Դանիելյանը հոլովակ էր հրապարակել և ցույց տվել, որ երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից՝ օրեր շարունակ անհրաժեշտ բուժումը ստանալուց հետո։

Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհի Էլսինա Խայրովայից՝ նախկին օլիգարխ ամուսնու հետ խնդիրներից խուսափելու համար։

Քրուզի և Էլսինայի ժամադրության մասին լուրերից հետո նրա նախկին ամուսինը՝ Դմիտրի Ցվետկովը երկար հարցազրույց է տվել Daily Mail-ին, որտեղ մանրամասն խոսել է նրանց ամուսնության մասին և զգուշացրել Քրուզին «աչքերը և դրամապանակը լայն բաց պահել»։ Աղբյուրը մանրամասնում է, որ հոդվածը անհանգստացրել է դերասանի թիմին։

Մեկնաբանություն

Որոնում