«Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն էր Շուշան Ղազարյանը։
StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում խոսք եղավ անձնականից.
«Ես գտնում եմ, որ անխելքություն է, որ երեխաներին փորձում են լարել կամ թույլ չտալ շփվել։ Նախ ես չեմ կարողանում հասկանալ, որ սկսում են դրա շուրջ պատմություններ կառուցել, բարձրաձայնել, խոսել, անհեթեթ ինտերվյուներ տալ. դա ծիծաղելի է։ Կոնկրետ ես, երբ էդպիսի մի բան տեսնում եմ, անկեղծ եմ ասում, բարձրաձայն ծիծաղում եմ։ Դու ուրիշ ռեակցիա չես կարող տալ։ Եղավ,անցավ, վերջացավ և այդ վերջը դրել եմ ես և իմ նախկին ամուսինը, որևէ ուրիշ մեկը չի դրել այդ վերջը, մենք ենք դրել»։
Շուշան Ղազարյանի նախկին ամուսնու ներկայիս կինն արել էր մի արտահայտություն հարցազրույցներից մեկում, հնչեցրել էր մի միտք, որ ինքը Վահագնի առաջին և վերջին կինն է։ Դերասանուհին այս մասին հետևյալն ասաց.
«Եթե մարդը ասելա դա և գուցե իսկապես հավատում ա դրան, թող էդպես էլ ապրի։ Ոչինչ չեմ զգացել, ո´չ նեղվել եմ, ո´չ լարվել, ո´չ զայրացել, ո´չ ուրախացել ՝ ժպտացել եմ։ Տողատակ գտնելու մասին չեմ էլ մտածել, ժպտացել եմ և անցել առաջ։ Վահագնի հետ որևէ շփում չունեմ, բայց երբ որ տեսնում ենք, բարևում ենք,էնպես չի, որ չեմ խոսում։ Թող ամեն մարդ լինի երջանիկ այնտեղ, որտեղ ինքն է ուզում և այն մարդու հետ, ում ինքն է ուզում»։