StarNews-ը հայտնել է, որ երեկ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Ասատրյանների միակ դուստրը`Զվարթը, ներկա է գտնվել իր մահացած եղբոր որդու նշանադրությանն իր դուստրերի հետ: Նա իր եղբայրների երեխաների հետ պարել է ու ցույց տվել, թե որքան ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ:
Նշենք, որ խնջույքին նկատելի չի եղել Զվարթի ամուսինը, ով կարծես թե չի մասնակցել:
Երեկոյին բնականաբար ներկա է եղել Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի և խնամիների հետ:
Նշենք, որ կրտսեր Արամ Ասատրյանը նշանադրվել է Աննա անունով աղջկա հետ: Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են: