Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այս տարի այն նշվեց երեկ:
«Զատկի» տոնի առթիվ մի շարք հայտնիներ հրապարակումներ էին անում`ներկայացնելով իրենց ունեցած օրը:
Գաղտնիք չէ, որ երգիչ Արտաշ Ասատրյանի դուստրը վերջին մեկ տարում բավականին հայտնի դարձավ:
Գեղեցկուհին հասցրեց սիրվել կարճ ժամանակում, իսկ հարսանյաց կադրերը մինչ օրս ամենադիտվողն են համացանցում:
Այս անգամ Սյուզին ներկայացրել է իրենց Զատկի սեղանը, շքեղ ձևավորումներն ու զամբյուղները, որոնցից որոշներն իր համար նվեր են եղել: