Մահացել է 44-օրյա պատերազմում անմահացած Գագիկ Խաչատրյանի հայրը։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Դովլաթբեկյանը։
«Որդուց հետո, երեք տարի կառուցեց տղայի հիշատակը հավերժացնող մատուռ և … հավերժ գնաց ննջելու իր որդու գրկում:Արժանապատիվ, բարի ու օրինակելի հայ էր։
Գագիկը իրենց տան երկար սպասված, միակ զավակն էր։ Մայրը մնաց մենակ…»։