3 բարձրագույն եմ ավարտել. տեսեք`ինչպես է Լիա Զախարյանը պարծենում իր դիպլոմներով

  • Dec 01, 2023

Դերասանուհի Լիա Զախարյանը բավականին ակտիվ է սոցիալական իր հարթակներում և հաճախ է հետևորդներին ներկայացնում իր առօրյայի մանրամասներն ու կիսվում նորություններով։

Այս անգամ էլ դերասանուհին լուսանկար է հրապարակել և ցույց տվել իր 3 դիպլոմները:

«3 բարձրագույն եմ ավարտել: 10 տարի ուսանողուհի եմ եղել: Հետ տվեք տարիներս»,- գրել է Լիան`ինչ որ տեղ նաև պարծենալով:

Նշենք, որ դերասանուհին հաճախ է անկեղծանում ու պատմում, որ բավականին խիստ դաստիարակություն է ստացել ընտանիքի կողմից՝ 26 տարի ապրելով սահմանափակումների մեջ։

Լիան նշել էր, որ այդ ընթացքում ինքն իրեն վանդակի մեջ գտնվող թռչուն է զգացել, որը ազատություն է ցանկանում։

Մեկնաբանություն

Որոնում