Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շատ սիրված է հանրության կողմից։ Նրա անձնական կյանքը, կերպարներն ու ինստագրամյան հրապարակումները միշտ եղել են ուշադրության կենտրոնում։
Տարիներ շարունակ լռություն և գաղտնիություն պահպանելուց հետո, ի վերջո, Տոմա Պետրոսյանն ու Պոնչը որոշել են իրենց երջանկությամբ ինչ-որ չափով կիսվել նաև հանրության հետ։
Զույգը վերջին շրջանում առավել հաճախ է համատեղ հրապարակումներ անում՝ կիսվելով առօրյա, ճամփորդական ու աշխատանքային կադրերով։ Ավելացել են նաև միմյանց հասցեին արված ջերմ մեկնաբանությունները։
Չնայած այս ամենին՝ ո՛չ Տոման, և ո՛չ էլ Պոնչը դեռևս չեն մեկնաբանել իրենց ամուսնության լուրը, բայց որ նրանց հարաբերությունները երջանիկ ընթացք ունեն, պարզ է դառնում ամենատարբեր հրապարակումներից։
Այսօր Պոնչը հերթական ջերմ հրապարակումն է արել.
«Սերը օդում է»,- գրել է դերասանը իրենց լուսանկարին կից: