«Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հյուրն էր հատուկ ջոկատային, հետախույզ Սարգիս Ստեփանյանը։
StarNews-ը հետևեց հաղորդման անոնսին։
Զինվորական դառնալու մասին նա դեռ փոքրուց է երազել։ Հայրն արցախյան պատերազմի մասնակից է, որի անցած ճանապարհից էլ ոգեշնչվել ու հետախույզ է դարձել.
«Երբ վերադառնում էր պատերազմից` մինչև անգամ արյունոտ շորերով, շատ եմ հիշում էտպիսի դեպքեր. սպասումը, կարոտը լինում էր։ Շատ էի սպասում`մեկ ամիս,երկու ամիս կարողա չտեսնեի, հետո գար մեկ օրով կամ մի քանի ժամով։ Հայրս էսպես էր մտածում ՝«մեր ազատագրած հող ու ջրի մեջ առաջինը մենք մեր ընտանիքին պիտի տանենք»։ Դեռ մոտ շրջանները կրակի տակ էր, պատերազմ կար, բայց իր ընտանիքը տարել էր Շուշի»։
Առաջնագծում վիրավոր ընկերոջն օգնելու նետված հետախույզն ինքն էլ է վիրավորվում ու սկսում է կռիվ տալ մահվան դեմ.
«Մեծ ուրախություն ապրեցի, որ մտածեցի հասա իրան` կփրկեմ, կկարողանամ։ Անշարժ պառկած էր, չեմ կարող ասել այդ պահին կենդանի էր դեռ, թե ՝ոչ։ Ես պայթել եմ, որ շպրտումա, առաջին խոսքերս էր՝«զեմ, ինձ ստեղ չթողես»։
Վիրավորումից հետո նա ոչ միայն վերադարձավ շարք, այլև մի ձեռքով աշխարհի չեմպիոն դարձավ.
«Գիտեք, իմ համար ամենացավը որն էր,երբ մասնակցում էի Եվրոպայի առաջնության, Հայաստանը ներկայացնում ՝որպես հաշմանդամություն ունեցող մարզիկ, մենակ ես էի մասնակցում։ 2018թվականից, երբ բացվեցինք էտ մեկը դարձավ 2,4,5…»։
Նշենք,որ Սարգիսն այժմ աշխարհի ու Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն է։ Նա հաշմանդամություն ունեցողների համար հիմնել է մարզասրահ, վերականգնողական կենտրոն և իր համախոհների հետ պատրաստում է հաշմանդամային սպորտի ապագա չեմպիոնների։