Ավիրում եմ… Սիրուշոն`որդիների մազերը մշտապես կտրելու և արդյունքի մասին

  • Feb 27, 2024

Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա վերջին շրջանում հիմնականում ներկայացնում է իր աշխատանքային գործունեությունն, ինչպես նաև իր հետևորդների «պահանջով»` ներկայացնում է իր երեխաների մասնակցությամբ ջերմ ու զվարճալի կադրեր:

Վերջին շրջանում երգչուհին նաև հրապարակումներ է անում և ներկայացնում իր և ամուսնու համատեղ լուսանկարներ:

Այս անգամ Սիրուշոն ներկայացրել է`ինչպես է կտրում որդիների մազերը: Նրա խոսքով այդ գործընթացը տեղի է ունենում ամիսը մեկ անգամ:

Հետևորդներից մեկը խոստովանել է, որ ինքը իր երեխայի մազերը եթե փորձի կտրել, կավիրի:

Սրան ի պատասխան `երգչուհին նշել է, որ ինքն էլ է ավիրում, բայց միևնույն է`շարունակում է այդ աշխատանքն ինքն անել:

Նշենք, որ Սիրուշոն նաև ցույց է տվել`ինչպես է կտրում դստեր եղունգներն ու խոստովանել, որ դա այդ օրվա 3-րդ եղունգ կտրելն էր. նա ակնարկել է որդիներինը:

շենք, որ երգչուհին վերջերս հրապարակել էր տեսանյութ`ինչպես էր իր փոքրիկ Զաբելն համբուրում եղբորը:

Նշենք, որ օրեր առաջ էլ Սիրուշոն ներկայացրել էր կադրեր, թե ինչպես է դուստրը ջրով լի շշերը դասավորում:

«Իմ փոքրիկ օգնականը»,- գրել էր Սիրուշոն:

Մեկնաբանություն

Որոնում