StarNews.am-ը տարեսկզբին կերպով հայտնեց, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը ամիսներ շարունակ քննարկում էր այս թեման։ Եվ միայն օրեր առաջ Անի Օհանյանը ինստագրամյան էջում գրառում արեց ՝ հաստատելով բաժանման մասին լուրը և ներկայացնելով իրենց կյանքի չբացահայտված կողմերը։
Համացանցի շատ օգտատերեր գրում էին, որ սպասում են Անդրեի քրոջ`Անուշի մեկնաբանությանն, ով նաև երգչի պրոդյուսերն է: Սակայն Անուշը չանդրադարձավ այս թեմային և նույնիսկ չպատասխանեց մեր հարցին` եղբոր սկանդալային բաժանման և նրա նախկին կնոջ հայտարարությունների վերաբերյալ:
Երեկ միայն Անուշը հրապարակեց դստեր`Վիկտորյայի լուսանկարն ու այդպիսով շնորհավորեց նրա ծննդյան տարեդարձը:
Երգչի քրոջ հրապարակումը`ստորև