Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը հայկական շոու բիզնեսի ամենահանգիստ երգչուհիներից մեկն է, ոչ աչքի չի ընկնում ո´չ իր բաց հրապարակումներով, ո´չ սկանդալներով: Երգչուհին դասավանդում է իր սաներին, դրա հետ մեկտեղ մեծացնում իր փոքրիկներին:
Նշենք, որ StarNews-ն առաջինն էր հայտնել, որ երգչուհի Անուշիկ Ալավերդյանի ու դաշնակահար Կարեն Մամիկոնյանի կյանքում վերջերս տոն էր: Ծնվել էր նրանց 2-րդ երեխան:
Այդ մասին երգչուհին հայտնել էր իր ինստագրամյան էջում։ Նա գեղեցիկ լուսանկար էր հրապարակել, որտեղ փոքրիկն է:
«10.11.23, ծնվեց մեր ձագուկը»,- գրել էր Անուշիկը:
Այսօր արդեն երգչուհին հրապարակել է որդու`փոքրիկ Արենի լուսանկարները:
Նշենք, որ զույգը մեկ դուստր ևս ունի՝ 8-ամյա Մայան։