StarNews-ը հայտնել է, որ երեկ հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Երեկոյին բնականաբար ներկա է եղել Արտաշ Ասատրյանն իր ընտանիքի և խնամիների հետ:
Մեր աչքից չի վրիպել նաև այն, թե որքան գեղեցիկ տեսքով է ներկայացել ընդամենը ամիսներ առաջ ամուսնացած Արտաշի դուստրը`Սյուզին:
Երեկոյի ընթացքում Սյուզին հիմնականում նշանադրվողների կամ իր ամուսնու քրոջ հետ էր ուրախանում:
Մեր աչքից չէր վրիպել նաև այն, որ Արամ Ասատրյանի երգի ներքո ներս էին բերվել թվով 10 զամբյուղներ, որոնք լի են եղել բրենդային ոսկեղենով, պայուսակով, կոշիկով, օծանելիքով և այլ նվերներով, որոնք բացառապես եղել են բրենդային:
Նշենք, որ կրտսեր Արամ Ասատրյանը նշանադրվել է Աննա անունով աղջկա հետ: Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են: