«Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հյուրն էր դերասան Հայկ Աֆրիկյանը։
StarNews-ը հետևեց հաղորդման անոնսին։
Նա իր ապագան դեռ դպրոցական տարիներին բժշկության ոլորտում էր տեսնում, ընկերոջ հետ սակայն ռեժիսուրայի ֆակուլտետում հայտնվելը իսկույն գլխիվայր շրջեց բոլոր նպատակները.
«Իհարկե տանը խոսակցություններ, վեճ, կոնֆլիկտ և այլն և այլն… Ինձ ասեցին՝« դե քեզանից հրաժարվում ենք,ոնց ուզում ես արա, չես ընդունվելու, շատ քիչ ժամանակա մնացել»։ Ասեցի`«ոչինչ, ես կընդունվեմ»»։
2011թվականին եթեր հեռարձակվեց «Անուրջներ» հեռուստանովելը և ռեյթինգային բարձր արդյունքներ գրանցած այդ սերիալը և նրա մարմնավորված «Մարկ»-ի կերպարը մեծ ճանաչում բերեց նաև նրան.
«Կնոջս հետ եկեղեցում էինք, պատարագ էր։Մի տատիկ անընդհատ պտտվում, թարս էր նայում։ Զգում էի,որ ինչ-որ բանա ուզում ասի, ասեց ՝«վայ, անամոթ, էս կնգատ թողել ես տունը, սիրածիդ հետ եկել ես եկեղեցի»։ Ասեցի, չէ տատի ջան, կինս իրականում ինքնա»:
Ամեն ինչ կարծես նրա սրտով էր ու լավ ընթացք ուներ, բայց այդ ամենն ընդհատվեց շուրջ տաս տարի առաջ՝ ամուսնություն,որը տևեց ընդամենը 3 ամիս.
«Ես ընկա մի տգեղ ,վատ պատմության մեջ՝ դավաճանության նման մի բան։ Վերադարձնելու փորձեր շատա եղել` գրեթե 10տարի։ Էդ թեման իմ ամենաթույլ տեղերիցա…»։
Հոգեբանական դժվարին վիճակ ու բարդ նկարահանումներ, բայց նա այսօր արդեն հավատում է, որ ցանկացած դժվարություն` լինի անձնական, թե գործնական, մի օր հաստատ կգտնի իր լուծումը՝պարզապես պայքարել ու հավատալ է պետք: