Այս գարնանը StarNews-ը հայտնեց, որ երգիչ Արա Մարտիրոսյանը նոր սիրելի ունի, ում անունը Ալլա է:
Երիտասարդ Ալլան մասնագիտությամբ բժշկուհի է`ատամնաբույժ։ Ալլան Մոսկվայից է: StarNews-ը ողջ ընթացքում հետևում էր զուգի համատեղ ճամփորդություններին, ներկայացնում նրանց հարաբերությունների զարգացումը և հետաքրքիր իրադարձությունները:
Օրեր առաջ կրկին StarNews-ը հայտնեց, որ իր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` դեպի ամուսնություն գնացող այս միությունը այլ ավարտ է ունեցել:
Զույգը բաժանվեց, դե իսկ այսօր արդեն մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Դեռ ամիսներ առաջ համացանցը խոսում ու քննարկում էր երգչի շքեղ նվերը սիրելիին`այն էր թանկարժեք ավտոմեքենա:
Պարզվում է` երգիչը, այսպես ասած, բաժանումից հետո շքեղ նվերը հետ է վերցրել, սակայն Ալլան, ինչպես հավաստի աղբյուրներն են փաստում, որդիների օգնությամբ կրկին շքեղ մեքենա է վարում:
Թե ինչու Արայի անձնական կյանքում ամեն բան հարթ չի ընթանում և նախանձելի թվացող հարաբերությունները երկար կյանք չեն ունենում, հայտնի չէ:
Ինչևէ`StarNews-ը խոստանում է մոտ օրերս խոսել ու պատմել երգչի կյանքում եղած կանանց ու չստացված հարաբերությունների մասին: