Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ սիրված երգիչ Արամ Ասատրյանի մահվան 17-րդ տարելիցն էր:
Այսօր արդեն Մոսկվայում կկայանա Արամին նվիրված համերգային երեկոն, որին ելույթ կունենան մի շարք հայտնիներ, ինչպես նաև Արտաշ Ասատրյանն ու իր որդին:
Նրանք նախքան համերգային օրվան պատրաստվելը եկեղեցում աղոթք են արել`Արամ Ասատրյանի և բոլոր ննջեցյալների համար:
Նշենք, որ համերգի բոլոր տոմսերը սպառված են:
Հավելենք նաև, որ Տիգրան Ասատրյանը չի մասնակցելու այս համերգին`ի տարբերություն ԱՄՆ-ից ժամանած մյուս արտիստների: