«Ուրալի» վթարի հետեւանքով զnհված Արեգ Քերոբյանը Ներքին Գետաշենից էր, մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության

  • Apr 12, 2024

Այսօր` ապրիլի 12-ին, Մեղրիում վթարի հետևանքով զոհված, ժամկետային զինծառայող, 19–ամյա Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր:

NEWS.am-ի հետ զրույցում Ներքին Գետաշենի համայնքապետ Ռուբեն Զուլոյանը պատմել է, որ Արեգը մեկ տարի առաջ էր ծառայության մեկնել:

Նա մեկ քույր եւ եղբայր ունի։ Քույրն ուսանող է, կրտսեր եղբայրը՝ դպրոցական։ Արեգի հայրը արտագնա աշխատանքով է զբաղվում, մեկ շաբաթ առաջ էր մեկնել արտագնա աշխատանքի։

Մեկնաբանություն

Որոնում