Վիկ Դարչինյանի և Ջավահիր Եղիկյանի երկրորդ որդին 40 օրական է. ԲԱՑԱՌԻԿ

  • Apr 21, 2024

Մենք առաջինն էինք հայտնել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ(Վախթանգ) Դարչինյանի կինը՝ պրոդյուսեր, սցենարիստ, «Ես կամ» հեռուստանախագծի հեղինակ Ջավահիր Եղիկյանը երկրորդ անգամ երեխայի է սպասում։ Արդեն երեկ նրանց որդին դարձել է 40 օրական: Նրանք փոքրիկին տվել են Բեկ անունը:

Նշենք, որ զույգի ավագ որդու անունն ընտրել էր երեխայի մայրը`որդուն անվանելով հայրիկի 2-րդ անվամբ`Վիկ:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը և Ջավահիր Եղիկյանն ամուսնացել էին 2020 թվականի դեկտեմբերին:

Նշենք, որ մեկ անգամ Վիկի կինը ամուսնու ծննդյան առթիվ հետևյալ գրառումն է կատարել.

«Հայ ազգի հպարտություն, իսկ իմ՝ սիրտ: երբ ծնունդդ շնորհավորեցի ու ասացի . քեզ ցանկանում եմ այն ինչ սիրտդ կցանկանա:

Ասացիր.

«Հիմա մի երազանք ունեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի եւ էլ ոչ մի ծնող զավակի կորուստ չտեսնի» …

Ցանկանում եմ, որ ամենաառաջինը հենց այդ ցանկությունդ կատարվի …

Վիկի մասին անվերջ կարելի է խոսել, գիտե՞ք, երբեւէ չէի պատկերացնի, որ այսքան ուժեղ ու հզոր մարդը կարող է միեւնույն ժամանակ լինել այսքան արդար ու բարի …

երջանիկ եմ շատ, որ հենց դու ես իմ ամուսինը. քեզ հետ ես իմացա՝ ինչ է երջանկությունն ու վստահությունը, սերն ու հավատը…

Թող երկնային Տերը օրհնի ու պահապան լինի քեզ իմ հարազատ, իմ սիրելի, իմ Վիկ …»:

Մեկնաբանություն

Որոնում