Աշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին

  • Apr 25, 2024

Լրագրող Անի Քոչարն օրերս իր ինստագրամյան էջում հանդես է եկել մի քանի սթորիներով, որի ժամանակ անկեղծացել է`խոսելով վերջին շրջանում իր կյանքի բարդ էտապի մասին: Պարզվում է նրա մոտ լուրջ առողջական պնդիր է ի հայտ եկել`կապված սրտի հետ: Անիի խոսքը հուզել է ընթերցողներին

««Մեծսիրտ մարդ ես»,- հաճախ ասում են ինձ և ես ակամա շոյվում եմ: Միշտ վստահ եմ եղել, որ մեծ սիրտ ունենալը շատ լավ բան է և իրապես այն դրական իմաստ ունի, քանի դեռ այդ իմաստը փոխաբերական է և ոչ բժշկական ախտորոշում:
Աշխարհը գլխիս փուլ եկավ և այլևս ամենևին հաճելի ոչինչ չկար, երբ ինձ հայտնեցին, որ սրտային անբավարարություն ունեմ և սիրտս մեծացած՝ լայնացած է և որպես սրտամկան այլևս իր գործառույթը չի կատարում: Ավելի քան մեկ ամիս պահանջվեց, որ ես ինչ որ կերպ հաշվի նստեմ այս ախտորոշման և դրա հետևանքների հետ:
Երբ հոսպիտալացվեցի ու հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում (սրտային անբավարարության 17.000 ցուցիչով և թոքերում՝ հեղուկ), հերթական անգամ Տերն ինձ ապրելու հնարավորություն տվեց, բայց ըստ բժիշկների՝ ողջ կյանքս դեղերով պետք է ապրեմ, հետագայում գուցե սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն լինի: Բայց իմ հույսը կրկին ու կրկին Տերն է:
Արդեն ամսից ավելի է, ինչ ապրում եմ դեղորայքով (շատ և թանկարժեք), գնացել եմ նաև 2, 3-րդ կարծիքների հետևից. պնդումները նույնն են:
Բայց ես՝ վերստին վերապրածս, լավ գիտեմ՝ այնտեղ, որտեղ մահկանացուներն անզոր են, Տերն է գործում: Աղոթքը շուրթերիս շարունակում եմ բուժումներս, գերմարդկային ճիգեր գործադրում, որպեսզի ապրեմ իմ բնականոն կյանքով, որպեսզի ընտանիքս և հատկապես երեխաներս չտուժեն:
Սա կյանքի հերթական մարտահրավերն ու իմ հավատքի մեծ քննությունն է և ես այն պատվով եմ անցնելու և գերազանցությամբ հաղթահարելու: Կասկած անգամ չունեմ: Իմ հավատքը, որ մանանեխի հատիկից էլ անհամեմատ մեծ է, այն այս անգամ ոչ թե սարեր է շարժելու, այլ իմ սրտի պատերն է շարժելու. ես հերթական անգամ վկայելու եմ ու Տիրոջ փառքը պատմեմ: Բժշկական պնդումներն ու վիճակագրությունը ոչինչ են Տիրոջ հրաշագործության առջև:
Տիրոջ հրաշքի սպասումով»,- գրել է լրագրողը:

StarNews-ը առողջություն ու անհոգ կյանք է մաղթում Անի Քոչարին:

Մեկնաբանություն

Որոնում