Դերասանուհի Իրինա Այվազյանը բավականին ակտիվ է սոցիալական ցանցի իր էջերում:
Երբեմնի պասիվությունից հետո այժմն նա պատմում է իր նկարահանումների մասին, առօրյայի, ինչպես նաև շատ հաճախ հարց ու պատասխաններ կազմակերպում:
Այս անգամ դերասանուհին սթորի է արել, որտեղ ինքը վերելակում է`հողաթափերով և բանանով: Իրինայի խոսքով`միայն ինքն է էդպես տնիա դուրս գալիս:
Իսկ նախորդ օրն էլ տնից դուրս գալիս տոպրակը գլխին է եղել:
Նշենք, որ ավելի վաղ խոսելով որոշ ժամանակ սոցցանցերից վերցրած դադարի մասին՝ դերասանուհին ասել էր.
«Եղել է շրջան, որ նեգատիվ էներգիան շատ է ազդել ինձ վրա ու պասիվացել եմ ինստագրամում, ժամանակին էջերս եմ ապաակտիվացրել, բայց դա երևի իմ էմոցիոնալ ֆոնից է գալիս, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, ինչքան հետևորդները շատանում են, դրան զուգահեռ շատանում է թե՛ դրականը, թե՛ բացասականը»: