Մшհացել է Նաիրա Շլեպչյանի որդին

  • Dec 24, 2023

65 տարեկան հասաակում մահացել է հայտնի հաղորդավարուհի Նարա Շլեպչյանի որդին՝ Արիկ Ավետիսյանը։

Այս մասին հայտնել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը.

«Ցավով տեղեկացնում եմ, որ այսօր 65 տարեկանում կյանքից հեռացավ Արիկ Ավետիսյանը։

Մի ամբողջ կյանք ես ճանաչել եմ Արիկին ու մի ամբողջ կյանք զարմացել ու սովորել նրանից մարդկային փոխհարաբերություններ, համեստություն ու խոնարհություն, մարդկանց օգնելու ու ծառայելու պատրաստակամություն։ Նուրբ ճաշակի և չափազանց նուրբ հումորի տեր մարդ էր մեր Արիկը։ Հազար ափսոս, որ անժամանակ մեզ լքեց սիրելի ընկերը, որդին, ամուսինը, հայրը…

Ցավակցում եմ սիրելի Նառա Շլեպչյանին՝ անժամանակ ու ցավալի կորստի համար։

Ցավակցում եմ կնոջը, երեխաներին, հարազատներին, ընկերներին..»։

 

 

Մեկնաբանություն

Որոնում