Տեղեկացրել ենք, որ օրեր անց տեղի կունենա Գևորգ Մկրտչյան և Քրիստինա Հովհաննիսյան զույգի հարսանիքը: Նրանք մեկը մյուսից ոգևորված պատրաստվում են այս գեղեցիկ օրվան: Օրինակ Գևորգը` զբաղվում է դեմքի մազահեռացմամբ և հրապարակում դրա կադրերը համացանց:
Դե իսկ Քրիստինան իր հետևորդներին ցույց է տվել երեկոյի ամենակարևոր պահերից մեկի`հարսի պարի փորձը:
Նշենք, որ Գևորգ Մկրտչյանը և նրա սիրելին ծանոթության առաջին օրից հանրության ուշադրության կենտրոնում են եղել։
Գևորգն ու Քրիստինան ընդամենը 2 տարի է, ինչ միասին են, սակայն այս ընթացքում հասցրել են բավականին փիառվել այնքան, որ անգամ երկար տարիների համատեղ կյանք ունեցող զույգերը կզարմանային, թե ինչպես է նման բան հնարավոր։
Զույգը մեկը մյուսին շքեղ անակնկալներ է անում, որոնք էլ բնականաբար տեղ են գտնում ինստագրամյան հարթակում: