Ընկճվում էի, չեմ մտածել, որ Արամեի սերը կհոգնի. Աննա Թովմասյանը՝ Արամեի հետ բարդ փուլերի մասին

  • Nov 10, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել երգիչ Արամեի կինը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի շարք թեմաներից։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր հատվածները։

Աննան նշել էր, որ իրենք իսկապես երջանիկ են եղել, սակայն եկել է պահ, որ հասկացել են՝ իրենց երեխան է պակասում.

«Այդ 3 տարիների ընթացքում մենք՝ որպես ընտանիք մեր առաջին նպատակը եղել է բալիկ ունենալը, ու երբ որ դա երկարում էր մենք արդեն մտածում էինք և դիմեցինք մասնագետների, ուր ասես դիմել ենք, մեզ բոլորը միաձայն ասում էին՝ դուք խնդիր չունեք, ուղղակի պետք է սպասել ու Փառք Աստծո այդպես էլ եղավ։ Մենք եկեղեցով պսակադրվեցինք և հաջորդ ամիս ես իմացա, որ սպասում եմ բալիկի։ Բնականաբար վախեր կային այն պատճառով, որ Աստված չանի ես չմայրանամ, վախեր չկային, որ Արամեի սերը կարող է հոգնել դրանից, իր զգացմունքների մեջ վախ չեմ ունեցել։ Ամեն ամիս սպասում էի, որ չէր ստացվում ընկճվում էի, բայց դեպրեսիայի մեջ չեմ ընկել այդ թեմայով»։

Տարիներ առաջ Արամեի կարիերայում բավականին տհաճ դեպք եղավ։ Երգչի մենահամերգը անցավ կիսադատարկ դահլիճում և այդ ժամամակ շատերը մեղադրում էին Աննային՝ նշելով, որ Աննան հայտնվեց, երկրպագուները նեղացան։ Աննան էլ այդ մասին խոսելիս ընդգծել էր.

«Ես իհարկե երբ լսում էի նման կարծիք ինձ շատ վատ էի զգում, մեղավոր էի զգում, հետո հասկացա, որ ես մեղավոր չեմ եղել, քանի որ տեսնում էի Արամեի երկրպագուների սերը դեպի իրեն և դեպի ինձ։Ինձ համար շատ դժվար էր, որովհետև ես առաջինը իրեն չէի ուզի այդ վիճակում տեսնել»։

Մինչ ամուսնությունը Աննան սկսել էր առաջին քայլերն անել՝ որպես երգչուհի, սակայն հետագարում դադարեց ակտիվ գործունեություն ծավալել։ Իր խոսքում, սակայն, Աննան ընդգծել էր, որ Արամեն երբեք չի արգելել իրեն աշխատել.

«Ես հետո հասկացա, որ ինքը չի ցանկանում, որ ես այդ շոուբիզնես ասվածի մեջ լինեմ և չսկսեցի իմը պնդել»։

Աննա Թովմասյանին երբեմն մեղադրում են այս կամ այն միջամտության մեջ, սակայն նա նշել էր, որ այս տարիների ընթացքում ինքը արտաքին որևէ միջամտության չի դիմել, քանի որ ո՛չ Արամեն է սիրում նման բաներ, ո՛չ ինքը և բացի այդ Աննայի խոսքով ինքը չի ունեցել այնպիսի խնդիր, որը ստիպի իրեն միջամտություն կատարել.

«Վախում եմ մեծանալուց, չեմ ուզում ծերանալ, հոգով միշտ ջահել եմ մնալու, խոսքը դրա մասին չի»։

Մեկնաբանություն

Որոնում