«32 ատամ» ակումբի փակման օրվանից շատ երկար տարիներ են անցել, սակայն այս տարիների ընթացքում չէին դադարում խոսակցությունները դրա պատճառների մասին։
Ընդամենը 2 շաբաթ առաջ ակումբի անդամներից Արմուշը մասնակցեց Մհեր Բաղդասարյանի «Tete a tete» հաղորդմանն ու խոսեց իրենց թիմի փլուզման, դրա պատճառների առկա խնդիրների մասին:
Հետաքրքիրն այն է, որ ակումբի մեկ այլ անդամի`Կարեն Բաբաջանյանի մասին խոսելիս Արմուշը նշեց, որ չի ուզում վերջինիս անունը հնչեցնել և միայն Մհերի հարցադրումից հետո ընդգծեց, որ խոսքը Կարենի մասին է, ով ըստ Արմուշի, համաձայն նախնական պայմանավորվածության պետք է զբաղվեր գովազդային հարցերով․
«Ես ինքս եմ խնդրել, որ իրեն բերեն այդ ճանապարհին, իմ խաթր եղել է»:
Արմուշը նշեց, որ խնդիրը եղել է Կարենի միանձնյա որոշում կայացնելու և իրենց հաշվի չառնելու մեջ: Ու նաև հավելեց.
«Շատ ուրախ եմ, որ ուշ-ուշ ենք տեսնում Կարենին, որովհետև ինձ հաճելի չի իրեն հանդիպելը»:
Արմուշը նաև նշել էր մեքենայով Կարեն Բաբաջանյանին կաշառելու, նրա կողմից գումարների անարդար տնօրինման ու բաշխման մասին:
Այս ամենից հետո Կարեն Բաբաջանյանը զանգում է Մհեր Բաղդասարյանին և ցանկություն հայտնում խոսելու:
Կարենը մի շարք վիրավորանքներ է հնչեցնում Արմուշի հասցեին`հերքելով նրա ասած մի շարք մտքեր, որակելով նրան «Մուլտհերոս», «Չորացած ուղեղ» ունեցող :
Սակայն նրանց արտահայտած մտքերի մասին չէ, որ այսօր կխոսենք: StarNews-ը այս թեմային մի քանի հրապարակումով անդրադարձել ենք, ներկայացրել ոչ միայն այս երկուսի, այլ նաև «32 ատամի» մյուս մասնակիցների մեկնաբանությունը`իրենց բաժանման ու ակումբի փլուզման վերաբերյալ:
Երկար տարիներ մեծ հայտնություն ունեցող մարդիկ, այսօր հայտնվել են տեսախցիկների առաջ ու մեկը մյուսի հասցեին մեղադրանքներ ու վիրավորանքներ է հնչեցնում`առանց հասկանալու, որ սև PR-ը իրենց դեպքում իսկապես սև է լինելու:
Շատ հայտնի մարդիկ փորձում են խոսել իրենց կյանքում առկա սկանդալների մասին, այդպիսով էլ ավելի հետաքրքրություն ձեռք բերելու հույսով, սակայն սա այդ դեպքը չէ:
Հարգելի Արմուշ, հարգելի Կարեն, թե ով ում բերեց դաշտ, թե ով ում շնորհիվ հայտնի դարձավ ու հայտնվեց ասպարեզում, ով ումից գողացավ, հավատացեք այսօր այնքան էլ չի հուզում հեռուստադիտողին: Եթերում վիրավորանքներ հնչեցնելու, «գռազով» հարցը պարզելու, միմյանց «տրորելու» փոխարեն, այլ հարթակներ կան:
Երբ երկու հասուն տղամարդ, միմյանց հետ ճանապարհ անցնելով, տասնյակ տարի անց, չեն կարողանում այս հարցը ներքին կարգով իրար մեջ պարզաբանել ու դրան լուծում տալ, կամ փակել այդ էջն ու պատվով դուրս գալ, այսօր փորփրում են իրենց անցածը, «վայելում են» հանրության մեկնաբանություններն ու չգիտես`ինչի կռիվ տալիս, վստահորեն ասում ենք, մի հարցազրույցի միջոցով փչացնում են ոչ միայն իրենց «աստղային» անցյալը, այլ նաև «խաչ քաշում» իրենց աստղային ապագայի վրա, քանի որ մարդիկ հաստատ կհիշեն 2 հասուն տղամարդու չստացված ընկերությունն ու համագործակցությունը, դրա արդյունքում առաջացած կռիվն ու չեղած կռվախնձորը: