StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով իր և ամուսնու ռոմանտիկ երեկոն։
Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն էլ մեկնել են Դուբայ ու պարբերաբար նոր հրապարակումներով են հանդես գալիս։
Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն էլ կիսվել էր Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդու՝ Ռոբերտի մասնակցությամբ զվարճալի տեսանյութով։
Անջելինա Ջոլիի երկրպագուներին էլ վախեցրել է դերասանուհու արտաքինը «Թոնի» մրցանակաբաշխության ընթացքում։ Բանն այն է, որ դերասանուհին չափազանց նիհարել է, ինչն էլ կասկածներ է առաջացրել, որ Ջոլին լուրջ առողջական խնդիրներ ունի։