Երգիչ, դերասան Արամ MP3-ն հյուրընկալվել էր Armlur-ին ու խոսել մի քանի թեմաների մասին։ StarNews-ը ներկայացնում է կարևոր հատվածները։
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև «Գոյ» թատրոնի և Կոնսերվատորիայի շուրջ ստեղծված իրավիճակին.
«Այս հարցին հստակ պատասխան կարող եմ տալ, բայց գուցե շատ դիլետանտ պատասխան լինի։ Ո՞նց կարելի է թատրոնը փակել, ես չեմ լսել մյուս կողմի մեկնաբանությունը, թե ինչի են թատրոնը փակում։ Քանի որ չեմ լսել պատասխանը, ես էլ այն մարդկանց շարքում եմ, ովքեր դեմ են թատրոնի փակմանը։ Ես լսել եմ, որ Կոնսերվատորիան ուզում են սարքեն մեծ կամպուս քաղաքից դուրս, այդ գաղափարի շրջանակներում է այս ամեն ինչը կատարվում, բայց հետո հերքեցին, դա չի համապատասխանում իրականությանը, այս պահին չգիտեմ՝ ինչ մեկնաբանել։ Ուսումնական հաստատության տեղափոխումը կամ փակումը կամ տեղը ինչ-որ նոր բան բացելը, որը ընդհանրապես կապ չունի ուսումնական հաստատության հետ, բնականաբար, բոլորի մոտ առաջացնում է շոկային իրավիճակ»,- նշել էր Արամը։