Ամերիկաբնակ երգչուհի Լիլուի ինստագրամյան ակտիվության մասին գիտեն բոլորը: Ինչ խոսք`նրա մոտ հաջողվել է շատ անգամ ծիծաղեցնել, հումորային հրապարակումներ անել, ինչպես նաև անկեղծանալ, ինչի արդյունքում էլ մշտապես սպասված է իր հետևորդների կողմից:
Այս անգամ Լիլուն ինստագրամյան հարթակում սթորի է արել, որտեղ սուշիներով պատրաստված տուն է: Նա լուսանկարին կցել է Սիրուշոյի «Հավատում եմ» երգը: Ինչպես գիտենք`հղիներին հում մսամթերք չի կարելի, հետևաբար երգչուհին «Իմ կարոտ», «Դեռ կգա մի օր և մենք կհանդիպենք» հումորային ակնարկներն ուղղում է իր սիրելի սննդամթերքին:
Նշենք, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն սոցիալական իր էջերում հաճախ է ներկայացնում իրենց առօրյան, էջերի միջոցով հաճախ է բարձրաձայում ամենատարբեր խնդիրների մասին՝ արտահայտելով իր վրդովմունքն ու անհամաձայնությունը։
Լիլուն շատ հաճախ նաև իր երեխաների մասնակցությամբ է հրապարակումներ անում:
Նշենք, որ ամիսներ անց կծնվի Լիլուի և Արկադիի 3-րդ երեխան: Լիլուն ամուսնուն դուստր է պարգևելու: